Արդեն 3 ամսից ավելի է, ինչ Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայությունը Razm.info-ի տվյալներով, թաքցնում է զոհված զինծառայողներից մեկի մասին տեղեկությունը:
Այնուամենայնիվ աղբյուրների մշտադիտարկման արդյունքում, 2016-ի մարտի 15-ին հայտնի է դարձել, որ դեռևս 2015-ի դեկտեմբերի 6-ին մահացել է Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության զինծառայող Համիդբեյ Ջաֆարովը (Həmidbəy Cəfərov):
Զոհված զինծառայողը ապրում էր Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի` Իրանի հետ սահմանին և Արցախի սահմանից շուրջ 25-30 կմ հեռավորության վրա տեղակայված Բալա Բեհմենլի գյուղում: Նշված գյուղի մոտակայքում տեղակայված է Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության Հորադիզի սահմանապահ ջոկատի 4 սահմանային ուղեկալներից մեկը:
Հավելենք, որ 2015 թվականին Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում արձանագրել է 85 հաստատված կորուստ` ներառյալ Համիդբեյ Ջաֆարովը։