Ռուսաստանցի ռազմական փորձագետ, Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Խրամչիխինը "Ռազմա-արդյունաբերական սուրհանդակ"հանդեսում նոր հոդված է հրապարակել, որն այս անգամ նվիրված է ադրեբեջանական բանակին:
Նախորդ հոդվածը ՀՀ զինված ուժերի մասին, որտեղ մարնամասն ներկայացված էր զինտեխնիկան և զորքերի տեղակայման վայրերը: Այն մեծ աղմուկ բարձրացրեց հայկական մեդիա դաշտում և ընկալվեց, որպես դավաճանություն:
Սակայն հոդվածի հեղինակը VERELQ-ի հետ զրույցում հայտարարել էր, որ "Ռազմակ-արդյունաբերական սուրհանդակը"շարք է սկսել հետխորհրդային երկրների բանակների մասին: Նա նշել էր, որ հաջորդ հոդվածը նվիրված է լինելու Ադրբեջանի բանակին:
"Մեկ պատերազմի բանակը"անվանումը կրող հոդվածում ռազմական փորձագետը ներկայացնում է այդ երկրի բանակը, զորքերի տեսակները, ՌԴ-ից, Թուրքիայից, Իսրայելից, Ուկրաինայից և ՀԱՀ-ից գնվող զինատեսակները: Սակայն ավելի հետաքրքրական է Լեռնային Ղարաբաղի հնարավոր պատերազմի մասին սցենարի նկարագիրը, որտեղ հեղինակը նշում է, որ այն կարող է վերաճել ՌԴ-ի ու Թուրքիայի միջև ռազմական հակամարտության:
Խրամչիխինը նշում է, որ ՌԴ-ը բավականին նուրբ իրավիճակում է հայտնվել, քանի որ բոլոր հարձակողական տպի զենքերն Ադրբեջանին մատակարարել է հենց Մոսկվան: Նրա խոսքով, դժվար թե Մոսկվայում չեն պատկերացրել, թե ինչի համար է այդ զենքերն օգտագործվելու՝ ՀԱՊԿ-ում մերձակա դաշնակից ՀՀ-ի դեմ: Ըստ նրա, ՌԴ-ի և Անկարայի միջև հակամարտությունը կարող է հանգեցնել նրան, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հնարավոր պատերազմը կարող է հեշտությամբ վերաճել ՌԴ-Թուրքիա պատերազմի:
"Բաքվին վաճառված ռուսական զենքերը կարող են օգտագործվել ոչ միայն ՌԴ-ի ամենամերձակա դաշնակցի, այլ նաև ռուսական բանակի ղեմ", - կարծում է նա:
Հոդվածագիրը նշում է, որ եթե ՌԴ-ի ու Թուրքիայի միջև պատերազմ սկսվի, որում Հայաստանի ներքաշման պարագայում, Բաքուն կարող է ցանկություն հայտնել հարվածել հյուսիսից Ղարաբաղին՝ օգտագործելով այն հանգամանքը, որ ՀՀ ԶՈւ-ը զբաղված կլինեն թուրքական ճակատում: "Սակայն այս դեպքում Ադրբեջանն ինքը կարող է հարված ստանալ հյուսիսից՝ ՌԴ-ից: Բացի այդ, Իրանը կարող է աջակցություն հայտնել հայ-ռուսական կոալիցիային: Այս դեպքում Ադրբեջանը հարված կստանա նաև հարավից և պատերազմում հաղթելու զրոյական շանսեր կունենա", - եզրափակում է նա: