Մոսկվան չի կիսում Անկարայի դիրքորոշումն, ըստ որի սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերը կապված են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը:
«Լսել եմ ռուսական կողմի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ-ն կարող է աշխատել Թուրքիայի հետ սիրիական Ռաքքայի ուղղությամբ... Սակայն, որքան տեսնում եմ, Ռաքքայի ազատագրումով այժմ ավելի շատ հետաքրքրված է կոալիցիան: ՌԴ շահերը Հալեպում և Սիրիայի արևմուտքում են: Սխալ է օգտագործել սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը մեկ այլ ահաբեկչկան կազմակերպության դեմ պայքարում: Մենք բացատրում ենք Ռուսաստանին, որ սիրիացի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը նույն ՔԱԿ-ն է, բայց չեմ կարող ասել, թե մեզ լավ են հասկանում»,-ասել է Իշիկը NTV-ի եթերում։
Նա հավելել է, որ ԱՄՆ նոր վարչակազմի դիրքորոշումը Սիրիայի հարցում ավելի մոտ է Թուրքիայի շահերին, քան նախկին նախագահ Բարաք Օբամայիվարչակազմինը: