Իրականացնելով խոշոր ենթակառուցվածքային ու տրանսպորտային նախագծեր Ադրբեջանը ակնկալում է ապագայում մեծ շահույթներ ստանալ տարանցումից։ Այդ մասին Trend–ին հայտարարել է TRACECA–ի Ադրբեջանում ծրագրերի քարտուղարմ փորձագետ Ակիք Մուստաֆաևը։
Նա նշել է, որ Ադրբեջանում խոշոր աշխատանքներ են իրականացվում ենթակառուցվածքների մոդերնիզացիայի ուղղությամբ։ Ըստ նրա, խոսքը վերաբերվում է Ադրբեջանում երկաթգծերի վերականգնմամը, Բաքու–Թբիլիսի–Կարսին և այլն։
Նրա խոսքով, Բաքվի կողմից առաջարկվող միջանցքն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, ինչից հետո Կասպից ծովով ու Ադրբեջանով ու շարունակվում է դեպի Վրաստան, Թուրքիա ու ԵՄ։ Դա ամենակարճ ճանապարհն է, սակայն պետք է աշխատանքներ տարվեն սահմանակետերում ընթացակարգերի դյուրացման, ինչպես նաև տարանցման սակագների նվազեցման ուղղությամբ, որպեսզի այդ միջանցքը կյանքի կոչվի։