Ռուսաստան - Վրաստան - Հայաստան - Իրան էներգետիկ միջանցքի նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը պատրաստ կլինի 2017 թվականի երկրորդ կիսամյակում: Այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Նրա խոսքով՝ Իրանի էներգետիկայի նախարարի հետ հանդիպմանը քննարկել են երկու նախագիծ՝ «Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան» եւ «Ռուսաստան-Ադրբեջան-Իրան» էներգետիկ միջանցքների նախագծերը, որոնք միավորելու են այդ երկրների էներգահամակարգերը:
Նովակը տեղեկացրել է, որ Ադրբեջանի մասնակցությամբ երկրորդ նախագծով կողմերը պայմանավորվել են, որ երկու երկրների մասնագետները մարտին կհանդիպեն եւ կքննարկեն տեխնիկական առաջադրանքները: