Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

ՊՆ. ՀՀ-ն Ադրբեջանի քաղաքացուն մերժելու հիմքեր չունի

$
0
0

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը անցած շաբաթվա վերջին հայտարարել էր, որ Հայաստանի իշխանություններին է դիմել Ադրբեջանի քաղաքացի Շահին Միրզոևը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան: Վերջինս ընտանիքով ժամանել է Հայաստանի, քանի որ հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից` նա ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով:

Տիգրան Բալայանը տեղեկացրել էր, որ Հայաստանի իշխանությունները դրական են արձագանքել Միրզոևի խնդրանքին։

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր անդրադառնալով այդ խնդրին նշեց, որ Հայաստանից ժամանակավոր ապաստան խնդրելու Ադրբեջանի քաղաքացու քայլը ևս մեկ վկայություն է այն հանգամանքի, որ հարևան երկրում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունքը շարունակում է մնալ պետական քաղաքականություն:
«Հայաստանը նրան մերժելու հիմքեր չունի»,-նշեց նախարարը:

Վիգեն Սարգսյանը նաև հավելեց, որ Հայաստանի Հանրապետությունը, փոխգործակցելով միջազգային կառույցների հետ, ամեն ինչ անելու է Ադրբեջանի քաղաքացու իրավունքները պաշտպանելու և նրա համար մշտական ապաստան գտնելու համար:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles