Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Պուտինն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել

$
0
0

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Սիրիայում հրադադարի պահպանման առաջընթացին վերաբերող հարցեր։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Պուտինի՝ Սիրիայից ռուսական հիմնական զինված ուժերի դուրսբերման հրահանգին, դրան հաջորդող քայլերին վերաբերող հարցեր, որոնք անհրաժեշտ են հրադադարի ամբողջական հաստատման և հակամարտության կարգավորման շուրջ քաղաքական բանակցությունների համար:

«Դա [Սիրիայից ռուսական հիմնական զինված ուժերի դուրսբերումը], անկասկած, դրական ազդանշան կլինի հակամարտող բոլորի կողմերի համար և իրական խաղաղ գործընթացի պայմաններ կստեղծի», - Reutersգործակալության փոխանցմամբ, ասել է Պուտինը։

Օբաման, ըստ Reuters-ի, ողջունել է հրադադարի հաստատումից ի վեր բռնությունների թվի նվազումը, սակայն ընդգծել է, որ Սիրիայի իշխանությունների հարձակողական գործողությունները հնարավոր է խափանեն խաղաղ կարգավորման գործընթացը։


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles