Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Իրանում կայանալիք նախագահական ընտրություններին չի աջակցելու որևէ կոնկրետ թեկնածուին կամ քաղաքական ուժին, փոխանցում է Fars News–ը։
Ըստ նրա, ԶԼՄ–ներում շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը`նա ունի հստակ դիրքորոշում և ոչ մի թեկնածուի չի աջակցելու։
Իրանի նախագահ Հասան Ռոհանինամենամեծ շանսերն ունի հաղթելու 2017թ–ի նախագահական ընտրություններում։ Այդ մասին հայտարարել է Թեհրանի համալսարանից պրոֆեսոր Սադեկ Զաբաքելեմը, փոխանցում է Tehran Times–ը։
Նա նշել է, որ Ռոհանիի ընտրազանգվածը մի փոքր նվազել է, սակայն նա մեծ շանսեր ունի ընտրվելու հաջորդ ընտրություններում։ Ըստ նրա, 2013թ-ին նա ստացել է 18 միլիոն ձայն։
Պրոֆեսորը Ռոհանիի վարկանիշի անկման պատճառ է բերել տնտեսական վատ ցուցանիշները`հասարակությունը հիասթափվել է, որ կառավարության գործունեությունը չի ազդել իրենց առօրյա կյանքի մակարդակի վրա։
Իրանի հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2017 թվականի մայիսի 19–ին։ Իրանի նախագահը երկրի գործադիր իշխանության ղեկավարն է և զբաղեցնում է ըստ կարևորության երկրորդ պաշտոնն Իրանում, փոխանցում է ТАСС–ը։ Գործող նախագահ Ռոհանին իր պարտականությունները ստանձնել է 2013թ.–ի օգոստոսի 3–ին։