Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան. Գաղափարական ի՞նչ ընդհանրություն կարող են ունենալ կողմերը

$
0
0

Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը դաշինք կկազմեն` միասնական պայքար տանելով երկրում ստեղծված իրավիճակը փոխելու համար:

Որոշումը կայացվել է այսօր կայացած «Ժառանգության» նիստում, որին, ի դեպ, չի մասնակցել «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Վերջինս բազմիցս հայտարարել է, որ դաշինքով մասնակցությանը դեմ է: Փոստանջյանի անունը, ըստ շրջանառվող լուրերի, կլինի «Ելք» դաշինքի ցուցակում, թեև պատգամավորն այդ լուրերը ևս հերքել է:

Նշենք, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանիշուրջ չստեղծված դաշինքն արդեն լուրջ ճաքեր է տալիս: Ուրբաթ օրը այն լքելու որոշմամբհանդես եկավ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, իսկ այսօր, «Ժառանգության» միանալու լուրին զուգահեռ «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանըհայտարարեց, որ դադարեցնում է իր համագործակցությունը Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի հետ: Պատճառների մասին վաղը հրավիրված ասուլիսում Դալլաքյանն անձամբ կներկայացնի` այս պահին պնդելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանիգործոնը իր որոշման հետ կապ չունի:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա արդեն վաղը` երկուշաբթի օրը:

Մնում է հիշեցնել միայն, որ, ըստ էության, այս դաշինքը կանխատեսվել էր դեռ 2016-ի տարեվերջին, հենց «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը չէր բացառել, որ երեքով դաշինք կկազմեն: Նման հեռանկարը, սակայն, ոչ միայն ոչ հավանական, այլև վտանգավոր էր որակվել: Մասնավորապես, «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանըկարծիք էր հայտնել, որ այդ դաշինքը գաղափարական ընդհանուր հենք չի կարող ունենալ՝ սկսած արտաքին քաղաքական կողմնորոշումների տարբերությունից, ավելին` այն կարող է վտանգավոր լինել:

«Մադրիդյան սկզբունքների հեղինակը հենց Վարդան Օսկանյանն է եղել, այն ներկայացվել է որպես Ռոբերտ Քոչարյանիև Օսկանյանի կողմից բանակցված տարբերակ: Եթե սրան էլ գումարում ենք այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը և «Ժառանգություն»- ը ունեցել են ԼՂՀ-ն ճանաչելու հետ կապված տրամագծորեն ճիշտ հակառակ դիրքորոշումներ, ինչպես նաև սուր քննադատության են ենթարկել Մադրիդյան սկզբունքները, ապա տարօրինակ է դառնում, թե ինչ գաղափարական ընդհանրություն կարող են ունենալ այդ դաշինքի կողմերը»,- հայտարարել էր քաղաքագետը:

Այս փուլում, սակայն, Րաֆֆի Հովհաննիսյանը, թերևս, գոյատևելու խնդիր է լուծում` հետին պլան թողնելով թե'Արցախը, թե'կործանարար մադրիդյան սկզբունքները և իր նախկին տարիների գաղափարական պայքարը: «Ժառանգություն» կուսակցությունը վաղուց է ճաքեր տվել, և որպես քաղաքական ուժ որևէ դերակատարում այլևս չունի հայաստանյան ներքաղաքական կյանքում: Ուստի միանալ ինչ-որ միավորի, որը լոկոմոտիվ կհանդիսանա քաղաքական ալիքների վրա X ժամանակահատված էր մնալու համար այսօր թիվ մեկ խնդիրն է: Եվ հենց դա էլ փորձում է լուծել Հովհաննիսյանը, և ավելին իրենից պահանջել կամ սպասել պետք չէ:

Լիա Խոջոյան


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles