Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Թրամփի`Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու առաջարկը կարող է դուրս մղել ռուսական օդուժը

$
0
0

Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը հայտարարել է, որ ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփի `Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու մասին որոշումը կարող է այդ երկրից դուրս մղել ռուսական ավիացիան, փոխանցում է НСН–ը։

«Դա պատասխան է Թրամփի հարցում մեր բոլոր լավատեսներին։ Նա կարող է էլ ավելի հեռուն գնալ։ Անվտանգության գոտիներում կարող են արգելվել մեր և սիրիական ավիացիայի թռիչքները։ Դա իհարկե կանեն անօրինական»,–նշել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփըհայտարարել է, որ ինքը «Սիրիայում հաստատ անվտանգության գոտի կստեղծի» փախստականների համար, որոնք բռնությունից թաքնվում են պատերազմով բռնկված երկրում: Նա նշել է, որ աշխարհը «չար» է դարձել եւ վերածվել է «լիակատար քաոսի», փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը:

АВС News-ի հետ հարցազրույցում Թրամփն ասել է, որ Եվրոպան հսկայական սխալ է թույլ տվել Սիրիայից եւ Մերձավոր Արեւելքի այլ «թեժ կետերից» միլիոնավոր փախստականների ընդունելով: «Ես չեմ ցանկանում, որ դա այստեղ էլ պատահի: Ես հաստատ Սիրիայում մարդկանց համար անվտանգության գոտիներ կստեղծեմ»,- ասել է նա՝ մանրամասների մեջ չխորանալով:

Reuters-ին հասանելի դարձած փաստաթղթի համաձայն՝ առաջիկա օրերին Թրամփը Պենտագոնին եւ Պետքարտուղարությանը կկարգադրի «անվտանգության գոտիներ» ստեղծելու ծրագիր մշակել: Թրամփի ստորագրությանը սպասող հրամանագրի նախագծով կոչ է արվում «Սիրիայում եւ շրջակա տարածաշրջանում» այդպիսի գոտիներ ստեղծել: Դրա հետ մեկտեղ, փաստաթղթում մանրամասներ չկան, թե անվտանգության գոտիներն իրենցից ինչ են ներկայացնելու, հատկապես որտեղ են ստեղծվելու, եւ ով է դրանք պաշտպանելու:

ՌԴ–ի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովըհայտարարել է, որ ԱՄՆ–ն պետք է հաշվարկի Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման բոլոր հետևանքները, փոխանցում է lenta.ru–ն։

Նրա խոսքով, կարևոր է, որ դա չբարդացնի իրավիճակը փախստականների հետ։ Պեսկովը նաև նշել է, որ Վաշինգտոնն այդ հարցում չի խորհրդակցել Մոսկվայի հետ։


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles