Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Լավրովն ու Մամեդյարովը կքննարկեն ղարաբաղյան հիմնախնդիրը

$
0
0

Հունվարի 24-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին Trend-ին հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը:

Նրա խոսքով՝ հանդիպումը ծրագրված է եղել դեռեւս դեկտեմբերին:

Ըստ Հաջիեւի՝ ԱԳ նախարարները քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների հիման վրա:

Համաձայնությունները նախատեսում են միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման հնարավորություն: Սակայն Ադրբեջանն ամեն կերպ փորձում է հրաժարվել դրանք իրականացնելուց:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles