Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Անկարան այլևս չի պնդում Ասադի հրաժարականը

$
0
0
Вице-премьер Турции Мехмет Шимшек

Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը հայտարարել է, որ Անկարան այլևս չի պնդում սիրիական համակարտության կարգավորմանը առանց նախագահ Բաշար Ալ-Ասադի մասնակցության։ Ինչպես հաղորդում է Sputnik գործակալությունը, նա նման հայտարարությամբ հանդես է եկել Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։

«Թուրքիան այլևս չի պնդում առանց Ասադի կարգավորմանը, դա իրատեսական չէ, քանի որ կարծում եմ, պետք է աշխատենք նրա հետ, ինչ ունենք»,-ասել է Շիմշեքը։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Աստանայում բանակցություններ են տեղի ունենալու սիրիական հակամարտության կարգավորման հարցով, որին մասնակցելու են Դամասկոսի ներկայացուցչները և Սիրիայի զինված ընդդիմության միասնական պատվիրակությունը։


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles