Թուրքիայի ղեկավարությունը հայտարարել է Անկարայում ահաբեկչության մեջ չորս կասկածյալների ձերբակալության մասին:
Մարտի 13-ին Թուրքիայի մայրաքաղաքում որոտացած պայթյունի հետևանքով զոհվել է 37 մարդ, ավելի քան 70 վիրավոր գտնվում է հիվանդանոցներում, նրանցից 15-ի վիճակը ծանր է:
Թե ինչ կապ ունեն ձերբակալվածներն ահաբեկչությանը չի հայտարարվում, փոխանցում է Reuters-ը: Նրանց ձերբակալել են Ուրֆայում և տեղափոխել են Անկարա:
Թուրքական ԶԼՄ-ների տեղեկություններով պայթուցիկով ավտոմեքենան գնվել էր Ուրֆայի ավտոսրահներից մեկում: Անկարայում հայտարարել են, որ առկա են ապացույցներ Քրդական բանվորական կուսակցության անդամների՝ այդ ահաբեկչության հետ կապի մասին:
Այսօր թուրքական օդուժը հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության դիրքերին: