«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «ԵԼՔ դաշինք» անվանումով։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ընտրվել հենց այդ անվանումը.
«ԵԼՔ՝ դժվար կացությունից, անհաջողությունից ազատվելու հնարավորություն՝ միջոց, վերելք՝ դեպի վեր տանող վերընթաց ուղի:
Է. Աղայան,Արդի հայերենի բացատրական բառարան:
«ԵԼՔ դաշինք»՝ Հայաստանը դժվար կացությունից, անհաջողությունից ազատելու հնարավորություն՝ միջոց, Հայաստանը վերելքի, դեպի վեր տանող վերընթաց ուղի:
Արդի Հայաստանի քաղաքական բառարան»:
Հիշեցնենք, կուսակցությունները դեկտեմբերի 12-ին ստորագրեցին քաղաքական համագործակցության հուշագիր, համաձայն որի՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին և Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն միասնաբար ընտրական դաշինքով: