Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր լուրջ մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում դիմակայության սրման կապակցությամբ, վերահաստատելով մարտական գործողությունների անհապաղ դադարեցման մասին կոչը։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Լավրովն ու Քերին պայմանավորվել են ակտիվացնել ԼՂ հակամարտության կարգավորմանը աջակցելուն ուղղված Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ջանքերը։ «Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին դատապարտել են որոշ «արտաքին դերակատարների» փորձերը՝ հրահրել Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը», - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։