Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ 2 նոր վճիռ է կայացրել. «Առավոտ»

$
0
0

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հինգշաբթի երկու նոր վճիռ է կայացրել Հայաստանի դեմ:

Մասնավորապես, Ստրասբուրգի դատարանը վճռել է որպես փոխհատուցում 50 հազար եվրո հատկացնել 2002թ. Լեռնային Ղարաբաղում զոհված Սուրեն Մուրադյանի ընտանիքին: Դատարանը վճռել է, որ ռազմական իշխանությունները ինչպես հարկն է՝ չեն քննել նրա մահվան հանգամանքները և պատժել մեղավորներին: Դատական հայցը ներկայացվել էր Սուրենի հոր՝ Հրաչ Մուրադյանիկողմից: Դրանում ասվում էր, որ զորակոչիկը մահացել է լուրջ հիվանդությունից, որովհետև իր ծառայության ընթացքում երբևէ պատշաճ բժշկական օգնություն չի ստացել:

Ինչպես գրում է «Առավոտը»՝ երկրորդ վճռով դատարանը կարգադրել է Հայաստանի իշխանություններին 2400 եվրո վճարել 2009թ. սպանության համար դատապարտված Սպարտակ Մանուչարյանին: Դրանում ասվում է, որ Հայաստանի իշխանությունները խախտել են Մանուչարյանի՝ արդար դատավարություն ստանալու իրավունքը: Մասնավորապես, դատարանը արհամարհել է Մանուչարյանի բողոքն առ այն, որ ինքը Ալավերդիում կատարված սպանությունն իր վրա է վերցրել, քանի որ նախադատական հարցաքննության ժամանակ իր վրա ճնշում է գործադրվել:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles