Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Անկարան սպառնում է ԵՄ-ին միգրանտների հոսքով

$
0
0

Թուրքիան ընտրություն չի կատարում Շանհայի համագործակցության կազմակերպություն իր անդամակցության ու ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու հեռանկարի միջեւ։ Այս մասին TRT հեռուստաալիքի եթերում հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Յըլդըրըմը մեկնաբանել է ՇՀԿ-ին երկրի անդամակցության մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունը, քանի որ ԵՄ-ի հետ հարաբերությունները մտել են լուրջ ճգնաժամ։

«Ինչ վերաբերում է ՇՀԿ-ին, ապա այդ հեռանկարը չպետք է ընկալվի որպես ԵՄ-ի այլընտրանք։ Հաշվի առնելով մեր աշխարհքաղաքական դիրքը՝ մենք պետք է հարաբերություններ զարգացնենք այլ երկրների հետ։ Բոլորս տեսնում ենք Չինաստանի, Հնդկաստանի ու Պակիստանի զարգացումը»,- նշել է նա։

Յըլդըրըմի խոսքով՝ «Եվրոպայում հիմա լճացում է, դրա համար էլ բնական է, որ Թուրքիան զարգացնում է հարաբերություններ Արեւելքի հետ»։ «Եվ դա սպառնալիք չէ։ Մենք պետք է հարաբերություններ զարգացնենք թե տնտեսական, թե քաղաքական հարթություններում։ Եվ մենք ընտրություն չենք կատարում ԵՄ-ի կամ ՇՀԿ-ի միջեւ»,- ասել է նա։

Մեկնաբանելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունների դադարեցման մասին Եվրախորհրդարանում ընդունված բանաձեւը, Յըլդըրըմը նշել է, որ միգրանտները կհեղեղեն ԵՄ-ն, եթե Թուրքիան չզսպի նրանց։

«ԵՄ-ի հետ կապերի խզումը կվնասի Թուրքիային։ Ես ընդունում եմ դա։ Բայց Եվրոպան մի քանի անգամ շատ կտուժի, երեք-հինգ անգամ շատ։ Առանց Թուրքիայի փախստականները կհեղեղեն Եվրոպան, ու այնտեղ պետք է հասկանան դա»,- ասել է նա։


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles