ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ քաղաքական փոխըմբռնում կա, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա հիշեցրել է, որ Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Նրա խոսքով՝ դա գործնական, պրոֆեսիոնալ, տղամարդկային խոսակցություն է եղել։
«Ես ոչ մի նոր եզր չեմ հորինի եւ պիտակներ չեմ տա։ Նախագահները քննարկել են մեր հարաբերությունների վիճակը թե երկկողմ համագործակցության, թե գլոբալ եւ տարածաշրջանային խնդիրների լուծման առումով։ Նրանց մոտ միանշանակ կա քաղաքական տրամադրվածություն, քաղաքական փոխըմբռնում»,– ասել է Լավրովը։