Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց աշխատող քաղաքացիներից 1000 դրամ հավաքագրելուն

$
0
0

Մի քանի օր շարունակ Ազգային Ժողովում բուռն քննարկումներից հետո պատգամավորները գրեթե միաձայն կողմ քվեարկեցին օրենսդրական փաթեթին, որը նախատեսում է աշխատող ՀՀ քաղաքացիներից ամսական 1000-ական դրամ հավաքագրել զոհված զինծառայողների և հաշմանդամ զինծառայողների աջակցության հիմնադրամին:

Փաթեթն առայժմ ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ 102 կողմ, 3 դեմ և 0 ձեռպահ ձայների հարաբերակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խոստացել էր, որ մինչև երկրորդ ընթերցում, կհանդիպի շահագրգիռ կողմերի հետ և կքննարկի բոլոր առաջարկությունները:

Քվեարկությանը չմասնակցեց ՀԱԿ խմբակցության անդամՀրանտ Բագրատյանը, ով նշեց, որ զոհված և հաշմանդամ զինծառայողների հարցը չպետք է լուծվի նման կերպ: Երեկվա իր ելույթում պատգամավորը նշել էր, որ արդեն զոհված կամ վիրավորված զինվորներին փոխհատուցում տալու հարցը նույնպես պետք է լուծի պետությունը՝ բյուջեից միջոցներ հատկացնելով: Այսօր, կրկնելով, որ օրինագիծն առնվազն երկու կետով հակասահմանադրական է, նա հայտարարեց.

«Վերջապես եկեք կուլտուրա ունենանք, բանի տեղ դնենք մարդկանց: Ցավում եմ, որ մեծամասնության մոտ կուլտուրա չկա»:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles