Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները որևէ նշանակություն չունեն մեզ համար. Ալի Խամենեի

$
0
0

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ կապված իրադարձությունների զարգացմանը։

Խամենեին իրանական կենտրոնական Սպահանի նահանգի բնակիչների հետ զրույցում այդպես է մեկնաբանել ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփիտարած հաղթանակը.

«Մենք որևէ վերաբերմունք չունենք դրա հանդեպ, և մենք պատրաստ ենք իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր սցենարներին։ ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքները որևէ նշանակություն չունեն մեզ համար»։

Խամենեին հայտարարել է, որ ամերիկյան երկու կուսակցությունների ներկայացուցիչները՝ հանրապետականներն ու դեմոկրատները, վերջին 37 տարում որևէ լավ բան չեն արել Իրանի ժողովրդի համար։

Խամենեին նաև ընդգծել է, որ Իրանի համար ներկայիս գլխավոր անհրաժեշտությունը իսլամական հեղափոխության սկզբունքներին հավատարիմ լինելն է։


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles