ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ շնորհավորել է Թրամփին հաղթանակի կապակցությամբ ու հաջողություն մաղթել նախընտրական ծրագրի իրականացման գործում: Նաև պատրաստակամություն հայտնել համագործակցության վերաբերյալ երկխոսություն սկսել նորընտիր նախագահի վարչակազմի հետ՝ առաջնորդվելով իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և մեկը մյուսի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներով:
Երկու նախագահները համաձայնել են, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները ներկայում բարդ փուլում են և կարգավորման կարիք ունեն:
Նշվում է, որ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են կապ պաշտպանել հեռախոսազանգերի միջոցով՝ չբացառելով մոտ ապագայում կայանալիք հանդիպումը: