ՀՀ ԱԳ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը հաստատել է ԶԼՄ-ներում տարածվող այն լուրերը, թե նա քաղաքական կուսակցություն է ստեղծելու: Օսկանյանը լքել է ԲՀԿ-ն նախորդ տարի Գագիկ Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի միջև ծագած հակամարտությունից հետո:
ՀՀ ԱԳ նախկին նախարարը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ նոր կուսակցության ստեղծման աշխատանքները շարունակվում են, սակայն նա այս պահին պաշտոնապես չի հայտարարի դրա մասին, շուտով ամեն ինչ պատրաստ կլինի: Նա հերքել է նոր կուսակցության և ՀՀ երկրորդ նախագահի միջև եղած կապի մասին լուրերը: Օսկանյանը դա համարում է որոշակի նպատակներ հետապնդող շահարկում:
Նա նշել է, որ ինքը Ռոբերտ Քոչարյանիհետ աշխատել է երկար տարիներ, նրանք ունեցել են լավ հարաբերություններ և այսօր էլ կապը պահպանվում է, նրանք հանդիպում են, սակայն նրա հետ երբևէ չեն քննարկել որևէ քաղաքական պլաններ: "Այդպիսի նպատակ չի դրվել", - հավելել է նա:
Պատասխանելով այն հարցին, կկարողանա Քոչարյանը անդամակցել նոր կուսակցությանը, եթե ցանկանա, Օսկանյանը նշել է, որ դա ժամանակի հարց է: Նրա խոսքով, իրենք կարող են աշխատել բոլորի հետ՝ ոչ ոքի չպետք է բացառել: