Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Թուրքիայում 11 քրդամետ պատգամավոր է ձերբակալվել

$
0
0

Թուրքիայի ամբողջ տարածքում ձերբակալում են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից քրդամետ ընդդիմադիր պատգամավորներին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է երկրի ՆԳՆ-ի տարածած հայտարարությունում:

«Դատախազության հրահանգի համաձայն՝ ոստիկանությունը ձերբակալություններ է կատարում Դիարբեքիր, Վան, Շըրնաք, Հաքյարի և Բինգյոլ նահանգներում»,- ասված է հաղորդագրությունում:

Արդեն 11 պատգամավոր է ձերբակալվել, այդ թվում՝ կուսակցության համանախագահներ Ֆիգեն Յուքսեքդաղն ու Սելահեդդին Դեմիրթաշը:

Hurriet-ի հաղորդմամբ, ձերբակալվել է նաեւ անկուսակցական, քրդերին սատարող Փերվին Բուլդանը, որը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի փոխխոսնակն է:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles