Ադրբեջանն առաջնագծում իրականացնում է տանկային զորավարժություններ։ Այդ մասին փոխանցում է այդ երկրի ՊՆ–ի մամուլի ծառայությունը։
Զորավարժությունների հիմնական նպատակն է տանկերի և այլ զրահատեխնիկայի մարտունակության բարձրացումը, տանկերի անձնակազմի մարտունակության բարձրացումը և այլն։
Ցերեկային և գիշերային ժամերին անցկացվող պարապմունքներն առավելագույն կերպով մոտեցված են մարտական իրավիճակին։