Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Ասադ. Արևմուտքը փորձում է օգտագործել հրադադարը` ահաբեկիչներին օգնելու համար

$
0
0

Արևմուտքն այն ժամանակ է հրադադար ցանկանում, երբ ահաբեկիչներն են վատ վիճակում, ոչ թե խաղաղ բնակիչները: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սերբական «Պոլիտիկա» թերթին տված հարցազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Արևմուտքն, առաջին հերթին ԱՄՆ-ն, միշտ այն ժամանակ են հրադադար ուզում, երբ ահաբեկիչներն են վատ վիճակում, ոչ թե քաղաքացիական անձինք: Նրանք փորձում են հրադադարն օգտագործել օգնելու համար ահաբեկիչներին, լոգիստիկ աջակցություն, զենք ու փող տրամադրելով` որպեսզի նրանք հզորանան ու նորից սկսեն գրոհել»,-ասել է Ասադը:

Ըստ Ասադի, Հալեպում հրադադարի խափանման համար մեղավոր են ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները և որ Արևմուտքը սատարում է ահաբեկիչներին Սիրիան հյուծելու համար:

Ասադն ասել է, որ կոալիցիայի ինքնաթիռները նպատակաուղղված թիրախավորում են կառավարական ուժերի կողմից վերահսկվող տարածքները, ինչը նպաստեց ԻՊ նոր հարձակմանը:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles