Սերժ Սարգսյանը կպահպանի իր լիազորությունները մինչև 2018 թվականի ապրիլը: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:
«Հանրապետության նախագահի ինստիտուտը լիարժեք աշխատելու է Սահմանադրությամբ տրված լիազորություններով մինչև 2018 թվականի ապրիլը»»,- հայտարարեց նա:
Միևնույն ժամանակ նա հորդորեց համակերպվել այդ մտքի հետ:
Հիշեցնենք, ՀՀ ԱԺ-ն ընդունել է նոր Ընտրական օրենսգիրք, համաձայն որի երկիրը կառավարման նախագահական մոդելից անցում է կատարում խորհրդարանականին: