Եվրամիության անդամ երկրների ղեկավարներն առաջարկել են առաջիկա շաբաթների ընթացքում որոշել ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ վիզայի չեղարկման մեխանիզմները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Օրենսդիրներին առաջարկվում է առաջիկա շաբաթների ընթացքում համաձայնության հասնել վիզաների չեղարկման գործողության վերանայման շուրջ»,- նշված է ԵՄ գագաթնաժողովի եզրակացության մեջ:
Նշվում է, որ մայիսին Եվրահանձնաժողովը ԵՄ Խորհրդին առաջարկել էր Թուրքիայի քաղաքացիների համար հանել մուտքի սահմանափակումները, եթե թուրքական կողմը կատարի միգրացիոն համաձայնագրի համար նախատեսված պայմանները: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետագայում ԵՄ-ին սպառնացել էր համաձայնագրից դուրս գալ, եթե վիզան չչեղարկվի: