Ամերիկյան զինվորականները նախատեսում են ավելացնել իրենց ռազմական ներկայությունը Վրաստանում: Այդ մասին են վկայում պետական գնումների կայքում տեղ գտած տվյալները, համաձայն որի ԱՄՆ-ի ՊՆ-ն իր օգտագործման համար շենքեր է նախատեսում վարձակալել Վրաստանում:
Մոսկվայի պետական համալսարանից փորձագետ Սերգեյ Չերնյախովսկինհայտարարել է, որ ԱՄՆ-ը այդ կերպ ցանկանում է ամրապնդել իր դիրքերն ու թուլացնել ՌԴ-ի ազդեցությունը Մերձավոր Արևելքում, իսկ վրացական քաղաքական էլիտաները երաշխիքներ են ստանում ամերիկյան կառավարությունից ու գումար են վաստակում, փոխանցում է life.ru կայքը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը ռազմական ֆորպոստ է ստեղծում Վրաստանում՝ Թուրքիայի, Իրանի ու ՌԴ-ի Հյուսիսային Կովկասի հարևանությամբ: Նրա խոսքով, ամրապնդվելով Վրաստանում ամերիկացիները ցանկանում են կտրել ՌԴ-ին իր դաշնակից ՀՀ-ից ու ազդել Ադրբեջանի վրա:
Չերնյավսկին հավելել է, որ դա Վրաստանին անհրաժեշտ չէ, այլ անհրաժեշտ է միայն վրացական ղեկավարությանը: