Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Բաբայան. Ալիևը խոսում է ոչ թե փոխզիջման, այլ անցյալին վերադարձի մասին, ինչն անհեթեթ է

$
0
0

Դա Արդբեջանի նախագահի հերթական սադրիչ հայտարարությունն է: Նա խոսում է ոչ թե փոխզիջման, այլ անցյալին վերադարձի մասին, ընդ որում, ըստ Ալիևի տրամաբանության, Ղարաբաղը պետք է հրաժարվի իր անկախությունից ու դառնա գաղութ, համակերտրոնացման ճամբար Ադրբեջանի կազմում:
Սա անհեթեթություն է և որևէ մեկի կողմից չի կարող ընդունվել որպես լուրջ մոտեցում: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևըայսօր հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է փոխզիջման միջոցով, բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառմամբ և միայն այդ ժամանակ, ըստ Ալիևի, «եթե համաձայնության գան, Ղարաբաղը կարող է լինել ինքնավար հանրապետություն»:

Ըստ Բաբայանի՝ դա արդեն անցած ճանապարհ է: Նա մեկ այլ ուշագրավ հանգամանքի վրա ուշադրություն դարձրեց, այն է՝ եթե ամիսներ առաջ Ալիևը խոսում էր Ղարաբաղը ոչնչացնելու մասին, ապա այսօր խոսում Լեռնային Ղարաբաղի ինքնավարության հեռանկարի մասին: Ըստ այդմ, նկատեց Բաբայանը, Ալիևը մի քանի ամիս անց կարող է մեկ այլ եզրակացության գալ, օրինակ՝ Արցախի անկախությունը ճանաչելու մասով: Իսկ դա, ընդգծեց մեր զրուցակիցը, կլինի շատ ճիշտ գաղափար:

«Եթե նա իսկապես մտահոգված է իր պետության ճակատագրով, թող ինքնավարության կարգավիճակ տրամադրի լեզգիներին, թալիշներին և բազմաթիվ այլ ազգերին, որոնք ապրում են Ադրբեջանում համակենտրոնացման ճամբարում բնակվողների կարգավիճակում: Եվ որքան շուտ դա անի, այնքան իր օգուտն է, քանի որ վաղ թե ուշ նման ազգային-ազատագրական պայքարներն անխուսափելի են»,- ավելացրեց Դավիթ Բաբայանը:

Նա նաև հույս հայտնեց, որ եղանակային պայմանները դժվարություններ չեն ստեղծի համանախագահների այցի համար:

Հիշեցնենք, ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքըհայտարարել էր, որ այս շաբաթվա վերջին համանախագահները կայցելեն տարածաշրջան, այդ թվում և Լեռնային Ղարաբաղ:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles