ԱՄՆ-ի Հավայի նահանգը ճանաչել են ԼՂՀ անկախությունը: Այսպիսով, Հավայան կղզիները դարձել են յոթերորդ նահանգը, որը ճանաչել է ԼՂՀ անկախությունը: Ղարաբաղի անկախության փաստը ճանաչել են նաև Ռոդ Այլենդը, Մասաչուսեթսը, Լուիզիանան, Մենը, Կալիֆորնիան և Ջորջիան:
Պաշտոնական բանաձևի մեջ նշված է, որ Լեռնային Ղարաբաղի էթնիկ առումով հայկական շրջան է և ունի հատուկ նշանակություն հայ ժողովրդի պատմության և մշակույթի համար: Տեքստում նաև նշված է, որ ԼՂՀ ժողովուրդը 1991թ.-ի դեկտեմբերի 10-ին տասնամյակներ տևած պայքարից հետո քվեարկել է անկախության օգտին: Հավայան կղզիների ներկայացուցիչները պալատը կոչ է անում միջազգային հանրությանը ճանարել ԼՂՀ անկախությունը: ԼՂՀ ճանաչման փաստաթուղթը ստորագրվել է մարտի 29-ին:
Այպիսով, Հավային դարձել է 7-րդ նահանգը, որը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ Ռոդ Այլենդի, Մասաչուսեթսի, Լուիզիանայի, Մեյնի, Կալիֆոռնիայի և Ջորջիայի հետ միասին: