Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Ահաբեկչություն Անկարայում. Քրդե՞ր թե "Իսլամական պետություն"

$
0
0

Անկարայում որոտացած պայթյունը չի կարող չսրել իրավիճակը Ժնևում մեկնարկելիք Սիրիայի հարցով բանակցությունների շուրջ:

Սիրիացի փորձագետ Աբբաս Ջումանկարծում է, որ ահաբեկչությունը կարող է կազմակերպված լինել "Իսլամական պետության"կողմից, որոնք Թուրքիայի տարածք են ներթափանցել փախստականների անվան տակ և միգրանտների հոսքի պատճառով թուրքական հատուկ ծառայությունները չեն կարողանում նրանց հայտնաբերել:

Նրա խոսքով, Ժնևում կայանալիք բանակցությունները դրդում են "Իսլամական պետությանը"ակտիվ գործողությունների: Այդ կազմակերպությունը կորուստներ է կրում Սիրիայում և ցանկանում է ցուցադրել իր ներուժը:

Իր հերթին, Բեռլինի` Կովկասի, Թաթարստանի և Թուրքեստանի (ICATAT) ուսումնասիրությունների ինստիտուտի փորձագետ Ռամազան Ալպաուտընշում է, որ Անկարայում տեղի ունեցած վերջին ահաբեկչության հետևում կանգնած է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, փոխանցում է Газета.ru - ն

Քաղաքագիտության և պետական կառավարման պրոֆեսոր Ջերեմի Սոլթիկարծիքով, Անկարայում ահաբեկչությունը կազմակերպել է Իսլամական պետությունը, փոխանցում է RT-ը:

Նրա խոսքով, Անկարայի ահաբեկչության հետ կապված առկա է երկու վարկած՝ Քրդստանի բանվորական կուսակցությունը կամ "Իսլամական պետությունը": Փորձագետը նշել է, որ իր կարծիքով ահաբեկչությունը կազմակերպել է Իսլամական պետությունը: Նա նշել է, որ անվտանգության հարցերի հետ կապված իշխանությունները պետք է ավելի գործուն քայլեր ձեռնարկեն:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles