Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Բաքվում ձերբակալվել է գրող Աքրամ Այլիսլին

$
0
0
Известный азербайджанский писатель Акрам Айлисли

Ադրբեջանցի հայտնի գրող Աքրամ Այլիսլին ձերբակալվել է Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում և տեղափոխվել օդանավակայանի տրանսպորտային ոստիկանության վարչություն, հաղորդում է Contact.az-ը:

Այլիսլին ավագ որդու՝ Նաջաֆի ուղեկցությամբ պետք է մեկներ Վենետիկ՝ Incroci Di Civilta գրքերի փառատոնին մասնակցելու, որը կայանալու է մարտի 30-ից ապրիլի 1-ը: Ըստ ոստիկանության տվյալների նրա ձերբակալման պատճառ է հանդիսացել օդնավակայանի անցակետի աշխատակիցների հետ կոնֆլիկտը:

Ադրբեջանում և արտերկրում հայտնի 78-ամյա գրող Աքրամ Այլիսլինբռնությունների եւ հարձակումների է ենթարկվել 2013 թվականից, երբ հրատարակել է իր եռամաս գիրքը, որտեղ խոսվում է Ադրբեջանի խորհրդային և ներկայիս իշխանությունների քաղաքական բարքերի մասին։

Աքրամ Այլիսլիի շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել հայերի ջարդերի մասին պատմող նրա «Քարե երազներ» գրքի լույս ընծայումից հետո։ Նրան մեղադրել են հայերին ծառայելու մեջ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գրողին զրկել էր ժողովրդական գրողի կոչումից և նախագահական թոշակից:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles