Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Փորձագետ. "Վրացական երազանքի"համար բարդ կլինի մեծամասնություն ձևավորել խորհրդարանում

$
0
0

Վրաստանում իշխող "Վրացական երազանք. Ժողովրդավարական Վրաստան"կուսակցության համար բարդ կլինի ինքնուրույն մեծամասնություն ձևավորել խորհրդարանում՝ առանց այլ կուսակցությունների աջակցության, որոնք մտնում են "Վրացական երազանք"կոալիցիայի մեջ: Բացի այդ, չի բացառվում նաև ներքին կոլապս կուսակցությունում: Այդ մասին հայտարարել է փորձագետ Սոսո Ցիսկարիշվիլին:

Վրաստանի փոխվարչապետ Կախա Քալաձենմինչ այդ հայտարարել էր, որ դեմ չի, եթե "Վրացական երազանքի"կուսակցությունները 2016թ.-ի աշնանանը կայանալիք խորհդրարանական ընտրություններին ինքնուրույն մասնակցեն:

Փորձագետը նշել է, որ "Վրացական երազանքը"ցանկանում է պայքարել միայն սեփական շահերի համար, այլ ոչ թե գործընկերների շահերի: Եթե քաղաքական ուժն ունի այդպիսի դիրքորոշում, ապա նրան քաղաքական կոլապս է սպասվում, փոխանցվում է Sputnik-ը:

Ըստ նրա, այդ կուսակցությունը ջանասիրաբար է պատրաստվում ընտրություններին, նրանց շատ շուտ են սկսել պատրաստվել, որպեսզի պահպանեն իշխանությունը: Սակայն պարզ է, որ ոչ մի կուսակցություն առանձին վերցրած չի կարող ինքնուրույն մեծամասնություն ձևավորել նոր խորհրդարանում: Փորձագետի կարծիքով, ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպիսի կոնֆիգուրացիա կստանա արդեն նոր կոալիցիան ընտրություններից հետո:

Փորձագետը չի բացառել 2017թ.-ի գարնանն արտահերթ խորհդրարանական ընտրությունների անցկացումը, եթե 2016թ.-ի ընտրություններում չհաջողվի Վրաստանի խորհրդարանում մեծամասնություն ձևավորել:

Նրա խոսքով, Հանրապետական կուսակցությունը շանս ունի հայտնվելու խորհրդարանում: Այդ կուսակցությունն իրական աջակցություն կստանա Եվրոպայից, ինչն էլ իր հերթին բացասաբար կազդի "Վրացական երազանքի"վրա:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles