Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Իրանի պահպանողականները միավորվում են՝ կասեցնելու Ռոհանիի վերընտրությունը

$
0
0

Իրանի պահպանողական ուժերը միավորվում են եւ մտադիր են ռեւանշ վերցնել 2017 թվականի ամռանը կայանալիք նախագահական ընտրություններում: Մասնավորապես, Իրանի «Մարտնչող հոգեւորականների միություն» հասարակական-քաղաքական շարժման անդամ Մոհամադ-Թաղի Ռահբարն հայտարարել է առաջիկա նախագահական ընտրություններից առաջ երկրի բոլոր պահպանողական ուժերի միավորման եւ միասնական թեկնածուով հանդես գալու անհրաժեշտության մասին:

Նա նշել է, որ հարկավոր է միավորել, մասնակցել միասնական ճակատով, որպեսզի պահպանողական-հեղափոխական բոլոր ուժերի միավորումը իրականություն կդառնա:

Նշենք, որ շարժման գլխավոր քարտուղար Մոհամադ Ալի Մովահեդի Քերմանինավելի վաղ արդեն հայտարարել էր, որ միությունն առաջիկա նախագահական ընտրություններում չի պաշտպանելու գործող նախագահ Հասան Ռոհանիի թեկնածությունը:

«Մարտնչող հոգեւորականների միության» անդամ է հանդիսանում Իրանի քաղաքական էլիտայի մեծ մասը՝ երկրի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիգլխավորությամբ: Պահպանողականները մտադիր են թույլ չտալ Ռոհանիի վերընտրությունը, քանզի Միջուկային ծրագրի սահմանափակումը եւ երկրի արտաքին քաղաքական ոլորտում կատարված նշանակալի փոփոխությունները պահպանողականների կողմից գնահատվել են որպես նվաստացուցիչ կապիտուլյացիա Արեւմուտքի առջև: Նրանք արդեն հայտարարում են, որ իշխանության գալուց հետո չեղարկելու են իրանական միջուկային ծրագրի շուրջ ստորագրված համաձայնագիրը եւ վերսկսելու են ուրանի հարստացման աշխատանքները: Իսկ այդ հեռանկարը կարող է հանգեցնել Իրան-Արեւմուտք նոր առճակատման ու նոր պատժամիջոցների:

Մինչդեռ Ռոհանիի հաղթանակի հավանականությունը բավական բարձր է, ինչի մասին վկայում է նաեւ փետրվարին Իրանում կայացած խորհրդարանական ընտրություններում բարեփոխականների տարած հաղթանակը, ինչը կարելի է որակել որպես հավանություն Ռոհանիի վարած քաղաքականության նկատմամբ: Այնուամենայնիվ, Իրանում քիչ չեն նաեւ նրա վարած քաղաքականությունից դժգոհողները:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles