Ղազախստանին ու Ադրբեջանին շատ բան է կապում, այդ թվում հարևանությունը Կասպից ծովում, մշակութային-լեզվական ընդհանրություններն ու տնտեսական նախագծերը:Երկու երկրները անդամակցում են ԱՊՀ-ին, Թուրքալեզու երկրների կազմակերպությանը, Իսլամական համագործակցության կազմակերպությանը և այլն:Ղազախստանի ու Ադրբեջանի նախագահների քննարկման օրակարգը բավական լայն է լինելու ու ընդգրկելու է անվտանգությունը, էկոնոմիկան ու մշակութային համագործակցությունը: Այդ մասին հայտարարել է ղազախստանցի փորձագետ, արևելագետ Ադիլ Կաուկենովը:
Նա նշել է, որ Բաքվում Ալիևի ու Նազարբաևի քննարկման կիզակետում են լինելու համատեղ ենթակառուցվածքային ու ներդրումային նախագծերը: Ըստ նրա, կողմերը նախապատրաստել են ստորագրման համար նախատեսված փաստաթղթերի լայն փաթեթ:
Ըստ նրա, քննարկման հիմնական թեման է լինելու Կասպից ծովի երկու ափերի միջև տնտեսական համագործակցության ընդլայնումը:
Ադրբեջանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բեյբիտ ԻսաբաևըԱՊԱ-ին հայտարարել է, որ Կովկասյան ուղղությունը, որն անցնում է Ադրբեջանով ապահովում է Ղազախստանի ելքը դեպւ Եվրոպայի շուկաներ,իսկ Ղազախաստանն էլ իր հերթին բացում է Ադրբեջանի համար դռները դեպի Կենտրոնական Ասիա ու Չինաստան:
Նա նշել է, որ 2016թ.-ի հունվարին, Ադրբեջանը, Ղազախստանը, Վրաստանն ու Ուկրաինան արձանագրություն են ստորագրել ТМТМ-ի ուղղությամբ արտոնյալ սակագների սահմանման մասին:
Ղազախստանում գրանցված է ավելի քան 700 ընկերություններ ադրբեջանական կապիտալով, իսկ Ադրբեջանում ղազախական կապիտալով մոտ 60 ընկերություններ: