Տիգրան Մուկուչյանը վերընտրվեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ: Նրա թեկնածության օգտին քվեարկեց 96 պատգամավոր:
Նշենք, որ Ազգային ժողովում քվեարկությանը մասնակցեց ընդհանուր թվով 103 պատգամավոր, նրանցից 96-ը կողմ քվեարկեց, 4-ը՝ դեմ, 3 քվեաթերթիկ էլ ճանաչվեց անվավեր:
Բացի այդ, վերընտրվեցին նաև ԿԸՀ անդամները: