Վրաստանի «Մեր հայրենիք» ընդդիմադիր բլոկի անդամներն ու նրա համախոհները Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան մոտ են բերել նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի խրտվիլակն ու դագաղը։
Ակցիայի մասնակիցները բերել են կարմիր դագաղ, խրտվիլակ եւ ցախավելներ, որոնք բանտերում բռնության խորհրդանիշն են համարվում։ Ակտիվիստների խոսքով՝ Սահակաշվիլուն ստեղծել է ԱՄՆ–ն։ Դեսպանատուն գնալուց առաջ ակտիվիստները հավաքվել են «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության շտաբի մոտ։
«Ուզում եմ, որ հոկտեմբերի 8-ին մենք լավ մտածենք։ ԱՄՆ–ն կառավարում է Վրաստանը եւ անում է ամեն բան, որպեսզի իրենով անի մեր երկիրը։ Մենք դեմ ենք»,– ասել է «Մեր հայրենիքի» առաջնորդԶվիադ Չիթիշվիլին։