Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է ԱՄՆ-ում ապրող «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի եղբորը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ աղբյուրի, Քութբեթին Գյուլենըմեղադրվում է երկրում ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ: Նա Ֆեթուլլահ Գյուլենի առաջին ազգականն է, ով հայտնվել է կալանքի տակ:
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները մեղադրում են Գյուլենին հուլիսի 15-ին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ, պահանջելով ԱՄՆ-ից արտահանձնել նրան: Իր հերթին Վաշինգթոնը պահանջում է նրա մեղավորությաան ծանրակշիռ ապացույցներ՝ արտահանձնման գործընթացը սկսելու համար: