Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Ուորլիք. Համանախագահները Վաշինգտոնում Ալիև-Սարգսյան հանդիպում չեն պլանավորել

$
0
0

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն նախատեսում Ադրբեջանի ու ՀՀ-ի նախագահների հանդիպում Վաշինգտոնում կայանալիք միջուկային անվտանգության IV գագաթաժողովի շրջանակներում: Այդ մասին Report-ին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նրա խոսքով, այս պահին Վաշինգտոնում նախագահների հանդիպման պլաններ չկան: Այնուամենայնիվ, իրենք պատրաստ են նպաստել այս տարի նախագահների ակտիվ երկխոսությանը: Ուորլիքը նշել է, որ համանախագահների անունից ինքը նախատեսում է հանդիպումներ անցկացնել կողմերի միջև՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը քննարկելու համար:

ԱՄՆ-ը նախագահ Բարաք Օբամանհրավիրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևինմանսակցելու միջուկային անվտանգության գագաթաժողովին, որը կանցնի մարտի 31-ից ապրիլի մեկը Վաշինգտոնում: Հրավեր է ստացել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles