Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Թուրքիան հայտարարել է Ղրիմում խորհրդարանական ընտրությունների ոչ լեգիտիմ լինելու մասին

$
0
0

Անկարան ոչ լեգիտիմ է համարում Ղրիմի տարածքում անցկացված ՌԴ Պետական Դումայի ընտրությունները:

«Թուրքիայի մոտեցումն այնպիսին է, որ Ղրիմում անցկացված խորհրդարանական ընտրությունները օրինական ուժ չունեն»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը:

Նա ընդգծել է, որ Անկարան շարունակում է հանդես գալ Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին, որի մաս է հանդիսանում նաև Ղրիմը: Այս մասին փոխանցում է Անադոլու գործակալությունը:

«Անցած շաբաթվա վերջում ՌԴ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունները մեր կողմից դիտարկվում են այդ կոնտեքստում: Այս իմաստով, Ղրիմում ընտրությունների արդյունքները մեզ համար լեգիտիմ չեն», - ընդգծել է թուրք պաշտոնյան:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles