Նախորդ հանգստյան օրերին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում շատ լարված էր: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ադրբեջանի ԶՈւ-րը ինտենսիվորեն գնդակոծում էին Տավուշի մարզի առաջնագիծն ու սահմանամերձ շրջանները: Ավելին, գնդակոծության հետևանքով վիրավորվել է Տավուշի մարզի բնակիչներից մեկը:
ՊՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ հակառակորդին լռեցնելու համար հայկական ստորաբաժանումները կետային հարվածներ են հասցրել: Հովհաննիսյանը նշել է, որ քրիստոնեական տոնի ժամանակ իրավիճակի ապակայունացումը խոսում է այն մասին, որ Բաքուն ամեն կերպում արհամարում է միջազգային հանրության կոչերը: Սակայն Ադրբեջանի սադրանքներն անպատասխան չեն մնացել:
Նախորդ շաբաթ հրադադարի ռեժիմի պահպանման կոչով կողմերին էր դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Նրա խոսքով, կրոնական տոների՝ Սուրբ Զատիկի և Նովրուզի նախաշեմին անհրաժեշտ է զերծ մնալ հակամարտության գոտում որևէ լարվածությունից: