ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մամուլի քարտուղարի փոխարեն իրնքը հրաժարական կտար:
«Եթե ես լինեի այդ պաշտոնին և տեղի ունենար այն, ինչ տեղի ունեցավ, ես հրաժարական կտայի», - հայտարարել է Պոսկովը ռուսական ՏՎՑ հեռսուտաըներության եթերում, հայտնում է Ռիա նովստի գործակալությունը: Նա հավելել է, որ դեռեւս կես տարի առաջ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարելի է անվանել օրինակելի, սակայն տեղ ունեցավ «տեխնածին աղետ»:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ լարվեցին, երբ 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական կործանիչը թուք-սիրիաան սահմանին խոցեց Ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը:
Կատարավածը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անվանեց «հարված թիկունքինց» ահաբեկիչների աջակիցների կողմից և ստորագրեց Թուրքիայի դեմ քաղաքական և տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին հրաման: