Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

ԿԸՀ–ն չեղյալ համարեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը

$
0
0

Կենտրոնական ընտրական հանձնաժողովn արտահերթ իր նիստում չեղյալ համարեց 2016 թվականի հունիսի 30-ին Ազգային Ժողովի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը: Ինչպես տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ տվյալ փոփոխությունների համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները, ըստ Կառավարության, նշված ժամկետում հնարավոր չի եղել ապահովել։

Մուկուչյանը նշեց, որ իր գրավոր հարցմանը ստացել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանիպատասխանն այն մասին, որ համապատասխան տեխնիկական միջոցներն առկա չեն:

«Կառավարությունը մի շարք անհրաժեշտ գործողություններ է նախաձեռնել ընտրական գործընթացի ապահովման համար՝ օրենքում սահմանված պայմանները ապահովելու համար, սակայն բոլոր միջոցառումների իրականացումն անխուսափելիորեն պահանջում է ոչ պակաս, քան մի քանի ամիսների աշխատանք, ինչը տվյալ դեպքում բացառում է օրենքով սահմանված ժամկետում նշված գործընթացների մեկնարկը սեպտեմբերի 1-ին»,- մեջբերեց նա գրավոր պատասխանը:

Նշենք, որ եթե մինչև սեպտեմբերի 1-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես չգա հայտարարությամբ այն մասին, որ անհրաժեշտ 16 մլն դոլարն առկա է տեխնիկական սարքավորումների և ծրագրային ապահովում իրականացնող քարտեր ձեռք բերելու համար, նախագիծը չեղյալ կհամարվի: Հունիս ամսին կառավարությունը հավանության արժանացրեց ԸՕ փոփոխության նախագիծը հենց այդ պայմանով: Մինչդեռ, ըստ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների, եթե մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը ԿԸՀ-ի կողմից համապատասխան որոշումը չընդունվի, ապա օրենքը չեղյալ կանաչվի:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles