Ադրբեջանը չի բացառում իրաքյան ու իրանական գազի տարանցումն իր տարածքով դեպի Եվրոպա՝ TANAP-ի միջոցով: Ինչպես հայտնում է АПА-Экономикс-ը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնարար Նատիգ Աբբասովը:
Նրա խոսքով, Ադրբեջանը հանդիսանում է Տրանսանատոլիական գազամուղի նախաձեռնողներից մեկը:
Ըստ նրա, այս պահին Ադրբեջանը դիտարկում է իրանական գազը դեպի Եվրոպա TANAP-ի միջոցով արտահանելու հնարավորությունը: Աբբասովը նշել է, որ Իրանի ու Ադրբեջանի միջև առկա են համապատասխան ենթակառուցվածքներ, որոնց օգնությամբ Իրանից ու Իրաքից գազը՝ Ադրբեջանի տարածքով կարող է արտահանվել դեպի Եվրոպա: