Quantcast
Channel: VERELQ
Viewing all articles
Browse latest Browse all 2470

Դեսպան. Իրանը չի կնքել որևէ պայմանագիր ՀՀ-ով Վրաստան իրանական գազի մատակարարման մասին

$
0
0

Այս պահի դրությամբ Իրանից Վրաստան մատակարարվելիք գազի մասին որևէ պայմանագիր գոյություն չունի: Այս մասին Trend հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Պակ Այինին, մեկնաբանելով իրանական որոշ լրատվամիջոցների հրապարակումները, թե Հայաստանով Վրաստանին մատակարարվելիք գազի պայմանագիր է կնքվել:

Աղբյուրը հիշեցնում է, որ իրանական որոշ ԶԼՄ-ներ, հղում անելով երկրի նավթային արդյունաբերության նախարար Բիժան Նամդար Զանգանեինհայտնել էին, թեր Իրանը պայմանագիրն արդեն կնքել է:

Դեսպանն ասել է, որ այս հարցի հետ կապված ցանկացած լուրեր ԶԼՄ-ներում պաշտոնական հայտարարությունների վրա հիմնված չեն և արտացոլուըմ են հեղինակների անձնական կարծիքը:

Ավելի վաղ լուրը հերքել էր նաև Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Մարիկա Վալիշվիլին:


Viewing all articles
Browse latest Browse all 2470

Trending Articles